Լրահոս
Օրվա լրահոսը

Ջի Էմ Փի ստանդարտներով դեղ արտադրելը գործարարի վրա թանկ է նստում

Դեկտեմբեր 10,2013 12:46

«Որակյալ եւ մատչելի դեղերի շրջանառությունը յուրաքանչյուր երկրի համար ռազմավարական խնդիր է»,-այսօր Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցած «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջություն» 10-րդ ազգային գիտաբժշկական կոնգրեսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նախարարը հայտարարեց, որ այսօրվանից տեղական դեղ արտադրող «Լիկվոր» ընկերությունը կանցնի դեղարտադրության պատշաճ գործընթացին՝ Ջի Էմ Փի ստանդարտներին: Այս չափանիշներով դեղ արտադրելու համար «Լիկվորը» Ունիվերսալ վարկային կազմակերպությունից ստացել է 900 միլիոն դրամ վարկ:

«Լիկվոր» դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանի ներկայացմամբ, Ջի Էմ Փի գործընթացը մշտապես պահանջում է մարդկային, տեխնիկական եւ ֆինասական ներդրումներ կատարել: Ընկերությանը վարկ տրամադրելու համար երկու տարի առաջ ստեղծվել է օպերատիվ շտաբ:

Նշենք, որ Կովկասի տարածաշրջանում այս ընկերությունն առաջինն է, որ ունենալու է Ջի Էմ Փի ստանդարտներ: Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջեց ինստիտուտի դահլիճի նախասրահում կազմակերպված դեղագործական ցուցահանդեսին, հետաքրքրվեց՝ ինչ դեղեր ենք արտադրում ու ներմուծում:

Մանրամասները՝ շուտով

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031