Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան կարգավորումը «ԵՄ-ի առաջնահերթություններից մեկն է». «Ազատություն» ռադիոկայան

Դեկտեմբեր 10,2013 12:19

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  երկուշաբթի Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո Բրյուսելում համատեղ մամուլի ասուլիսում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Եվրամիությունը մինչև տարեվերջ նախագահող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Եվրամիության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Մենք ողջունում ենք նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Ոգևորիչ է, որ նրանք համաձայնել են շարունակել բանակցությունները և առաջիկա ամիսներին նորից հանդիպում ունենալ»,- ասել է Լինկյավիչուսը:

«Եվրամիության դիրքորոշումը մնում է նույնը: Հակամարտող կողմերի միջև հիմնական բանակցողը Մինսկի խումբն է։ Մենք կփորձենք ավելին անել նրանց աջակցելու համար և օգնել փոխվստահություն կառուցել երկու կողմերի միջև»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը։

Լիտվայի արտգործնախարարը նաև խորը մտահոգություն հայտնել ագրեսիվ հռետորաբանության աճի համար՝ նշելով, որ այն սրում է լարվածությունը, խանգարում հակամարտության կարգավորման ջանքերին:

 

Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031