Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոնալ դատավորների» համակարգը ներդրված է մեկ կենտրոնից՝ նախագահականից. «168 ժամ»

Դեկտեմբեր 10,2013 12:06

Առաջին ատյանում, ըստ ՄԻՊ զեկույցի, կաշառքի չափը 500-10.000 ԱՄՆ դոլար է, Վերաքննիչ դատարանում՝ 2000-15.000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում՝ 10.000– 50.000 ԱՄՆ դոլար։

Կաշառքի համակարգը ճկուն է, կան համաձայնության գալու այլընտրանքային եղանակներ, մնում է պայմանավորվել գնի շուրջ։ Հասկանալի է, որ ՄԻՊ բերած փաստաթղթում դատավորները խախտել են ոչ միայն «Արժույթային կարգավորման մասին օրենքը», ըստ որի՝ հոդված 6-ի 1-ին կետի՝ «ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման փողային գնանշումներն իրականացվում են ՀՀ դրամով»։

Ինչ խոսք, մեծ խիզախություն է նման բովանդակությամբ զեկույց հրապարակելը։ Սակայն, երբ կոռուպցիայի մասին հետաքննության թելը Վճռաբեկ դատարանից հետո կտրվում է, ինչ-որ բան, այս դեպքում՝ չափազանց կարևոր բան, թերի է մնում։ Այն, որ դատաիրավական (և ոչ միայն) ոլորտը մեր երկրում կոռումպացված է, գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Սակայն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի ավելին, քան հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանն՝ իր զեկույցում, մեր երկրում որևէ ֆինանսական գործարք (ընդհուպ՝ կաշառքը), չի կայանում՝ առանց բարձրաստիճան ղեկավարության գիտության։

Խաղի կանոնները թելադրվում են վերևից։ Կոնկրետ լինենք՝ երկրի նախագահի կողմից։ Սակայն վերջինիս կերպարը ՄԻՊ-ը փնտրել և գտել է… Հին Ուխտում. «Երբ Սամուէլը ծերացաւ, իր որդիներին Իսրայէլի դատաւորներ կարգեց։ Նրա որդիները, սակայն, չգնացին իրենց հօր ճանապարհով, այլ ընչաքաղցութեան յետեւից ընկնելով՝ կաշառք էին վերցնում եւ իրաւունքը թիւրում»։ Անալոգիան այսպես է պետք հասկանալ, հայր Սամուելն այս դեպքում Սերժ Սարգսյանն է, նա դատավորներ է նշանակել, որոնք «չգնացին հօր ճանապարհով», ընչաքաղցություն դրսևորեցին, ընկան կաշառք վերցնելով…

ՄԻՊ-ն իրավացիորեն՝ որպես կոռուպցիայի ու դատաիրավական համակարգի վերահսկման օղակ, նկատում է Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը (սրանք մարդիկ են, որոնք անմիջականորեն հսկում են, վերահսկում բոլոր վճիռները՝ ըստ գործի հնչեղության, բարդության։ Ենթադրվում է, որ վերաբաշխում են նաև ստացված կաշառքը): Իսկ այն, ըստ զեկույցի, քիչ չէ՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլար։

Հիմա՝ «զոնալ դատավորների» ինստիտուտը ձևավորել են իրե՞նք՝ դատավորնե՞րը, թե՞ այն ավելի բարձր օղակից ներմուծված է դատարաններ՝ վերահսկելու դատական ողջ գործընթացը և «արդարաբար» բաշխելու ստացված կաշառքը։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ դատավորներն իրենք իրենց վերահսկող լրացուցիչ օղակ չէին ստեղծի։ Հետևաբար, ակնհայտ է. «զոնալ դատավորների» համակարգը ներդրված է մեկ կենտրոնից՝ նախագահականից։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031