10 դեկտեմբերի 2013, Երևան: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. նոյեմբերի 27-ին նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Կոմիտաս 5/ա հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի վերգետնյա մասի շինթույլտվության և դրա հետ կապված փաստաթղթեր:
Քաղաքապետի ստորագրությամբ դեկտեմբերի 12-ի 01/5-67487Հ թվակիր պատասխան նամակում ներկայացվել են պահանջվածի հետ կապ չունեցող բոլորովին այլ փաստաթղթեր: Այնպիսի տպավորություն է, որ հույսը դրել են այն բանի վրա, որ տրված փաստաթղթերը չեն կարդացվելու ու քաղաքապետարանն իր գործը համարելու է կատարած: Տիկին Բախշյանը ստիպված կրկին նամակ է հղել քաղաքապետին՝ պնդելով տրամադրել իր մատնանշած փաստաթղթերը:
Ներկայացնում ենք Անահիտ Բախշյանի ուղարկած և Տարոն Մարգարյանի պատասխան նամակների լուսապատճենները:
Կարդացեք նաև
Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն