Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ եք ճնշում, իմ իրավունքն է՝ կհանեմ, կդնեմ, չգիտեմ ինչ կանեմ. ՀԳՄ նախագահը՝ նոր սկանդալի մասին. NEWS.am

Դեկտեմբեր 10,2013 12:00

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը արդարացված է համարում իր գրքի ներկայացումը գրականության գծով պետական մրցանակին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ իրավունք չունեն քննարկել Հասմիկ Հակոբյանի եւ Արքմենիկ Նիկողոսյանի՝ միությանը դադարեցնելու նպատակով գրված դիմումները:

Նա նշեց, որ եթե մարդը ստեղծագործող է, դա դեռ չի սահմանափակում նրա իրավունքը իր ստեղծագործությունները ներկայացնել մրցույթներին: «Պետական մրցանակի հանձնաժողովը ոչ ես եմ ձեւավորում, ոչ էլ ՀԳՄ-ի հետ կապ ունի, այն ձեւավորվել է նախագահականում, հայտնի անդամներ են, բացի մեկից, որը ոչ մեկ չգիտի, թե ով է եւ ինչ արժանիքների համար է ընդգրկվել:

Այդ երկու երիտասարդը հանձնաժողովի անդամ են եղել եւ իրենց կարծիքն արտահայտել են քվեարկությամբ: Երբ ես ներկայացրել եմ իմ գիրքը, ես դեռ ՀԳՄ նախագահ չէի, Լեւոն Անանյանն էլ դեռ ողջ էր: Այդ ժամանակ հանձնաժողովն էլ չկար ընտրված, երբ սկսեցին այդ մարդիկ ճնշումներ գործադրել, թե դուրս արի, դուրս արի, դա ես պատշաճ չեմ համարել, չի կարելի ստեղծագործողին ճնշել, թե սենց արա, նենց արա, դու մի մասնակցի եւ այլն: Գիրքն է մասնակցում, եւ այն արժեք ունի, թե ոչ, որոշում է հանձնաժողովը, ոչ թե ես: Ես էլ ասում եմ, սիրելի բարեկամներ, ինչի եք ճնշում, իմ իրավունքն է՝ կհանեմ, կդնեմ, չգիտեմ ինչ կանեմ»,- ասաց ՀԳՄ նախագահը՝ հավելելով, որ դեռ տեղյակ էլ չէ, թե այդ մրցանակը ում է տրվելու:

 Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի  /NEWS.am

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031