Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Եկեք ավելորդ տեղը մեր ինքնիշխանությունը չդնենք հարցականի տակ». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 10,2013 11:50

Հատված սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցից:

Տիկին Հակոբյան, Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի անկախությունը չի՞ վտանգելու։

– Բոլորովին, դրանք ավելորդ, շինծու խոսակցություններ են։ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Եղել է, կա ու կշարունակի լինել, եկեք ավելորդ տեղը մեր ինքնիշխանությունը չդնենք հարցականի տակ։

Այդ դեպքում ինչո՞ւ ինքնիշխան պետության շատ ձեռնարկություններ հարյուր տոկոսով այլ երկրի ձեռքում են։

– Յուրաքանչյուրը տնտեսական հաշվարկի արդյունքում է եղել։ Հենց այնպես չի տրվում, հենց այնպես հաշվարկներ չեն արվում։ Կան համապատասխան փորձագետներ, մասնագետներ, որոնք հաշվարկում են, ճշտում են և որը համարում են առավել ընդունելի տարբերակ, դա էլ ընտրվում է։ Ես տնտեսագետ չեմ, որ համապարփակ պատասխանեմ Ձեր հարցին, բայց եթե Հայաստանի համար ընդունելի տարբերակ չլիներ չէին ընդունի։

Հայաստանի իշխանություննե՞րն են որոշում ո՛րն է ընդունելի։ Իսկ հանրությանը հարցրե՞լ են։

– Գիտե՞ք, յուրաքանչյուր հարց հանրաքվեի չի դրվում։ Ցանկացած քայլ կատարելուց առաջ հաշվարկներ կատարվում են։

Հաշվարկել են, որ դա հանրության շահերի՞ց է բխում։

– Նորից կրկնում եմ, ցանկացած քայլ անելիս և քաղաքական, և տնտեսական հաշվարկներ արվում են։ Բայց ես ուզում եմ, որ մի քիչ բարություն, պարզություն լինի մեր լրագրողական աշխարհում, ընդունեք, որ մենք ունենք ռազմավարական գործընկերներ, անվտանգության և սփյուռքի խնդիր։ Կան խնդիրներ, որոնք շատ ավելի կարևոր են, անհրաժեշտ են, քան մանր, փոքր հարցերը։

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vigen tsatryan says:

    Դե հիմա չասես,այ կամսամոլկա-կրասավիցա-սպորտսմենկա,Վրաստանից մինչև Իրան ձգվող գազամուղերը այլ պետության սեփականություն է:Հայաստանի ողնաշարը ուրիշի սեփականություն է,դրանից բխող միջազգային իրավունքով ապահովված բոլոր հետևանքներով:Եվ այդ տերն էլ քո տարածքում կանգնած լիքը զորք ունի;Ատոմակայանն ու էներգացանցը նույնպես նրանցն է:Վաղը,եթե նրանք ուզենան,լույսդ ու գազդ անջատեն,իրենց զորքերն էլ կանգնեցնեն սեփական ունեցվածքը պաշտպանելու համար,դու ու քո լեմուրի ուղեղով նախագահը ինչ եք անելու?Սուս փուս ստորագրելու եք էն թուղթը,ինչը որ դեմ տան:Էդ ուղեղով դեռ մարդկանց անվտանգություն եք բացատրում?Էնքան ասեցիր արի տուն ,որ էլ մեր երկրում գնալու ենթակա մարդ չմնաց,թե որպես սփյուռքի նախարար որոշել էս սփյուեռքը մեծացնես?
    Խնդրանք խմբագրությանը.սրանց մի խոսացրեք,ախպեր,մեր վիճակը մի բան չի,դուք էլ մեր վերքի վրա աղ էք լցնում:Թողեք մեր կրակով տապակվենք:

  2. Արա Մինասյան says:

    Մի փոքր “խմբագրական” շտկում.ոչ թե “Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը չդնենք հարցականի տակ”,այլ “Հայաստանի Հանրապետության ինքն-իշխանությանը չդնենք հարցականի տակ”:Նրանք տարբեր հասկացողություններ են …:Ճ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031