Դեկտեմբերի 7-ին Շտուտգարտում իտալուհի Սիմոնա Գալասսին հաղթելուց եւ WBA տիտղոսը պահպանելուց հետո հայկական համացանցում տեղեկատվություն տարածվեց իբր Սյուզի Կենտիկյանը ապրում է չեչենի հետ, ընդունել է նրանց կրոնը եւ նրան Համբուրգում ոչ ոք չի հարգում: Միեւնույն ժամանակ կոչ է արվում մոռանալ նրան՝ ծախված լինելու պատճառով:
Այսօր մեր խմբագրություն զանգեցին Սյուզի Կենտիկյանի խիստ վրդովված հարազատները եւ հայտարարեցին, որ դա բացահայտ զրպարտություն է:
«Սյուզին շոկի եւ հոգեկան ծանր ապրումների մեջ է ընկել: Նման բան չկա: Սյուզին իրեն 100 տոկոսանոց հայ է զգում, այլ ոչ թե, ինչպես տարածվել է համացանցում, 101 տոկոսանոց ծախված է», – ասացին Սյուզիի հարազատները:
Aravot.am-ն այսօր բացառիկ հարցազրույց կունենա Սյուզի Կենտիկյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ