Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանի նախագահը՝ ՄԻՊ-ին. «Եթե ինքն այդքան ինֆորմացված է, թող գնա դատախազություն». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 10,2013 11:23

Հատված Երեւանի Կենտրոն եւ Նորք– Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Վարդազարյան, ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրապարակած արտահերթ զեկույցում լրջագույն մեղադրանքներ են հնչեցված ՀՀ դատական համակարգի, մասնավորապես Վճռաբեկ դատարանի գործունեության շուրջ։ Համամի՞տ եք զեկույցում ներկայացված գնահատականներին։

– Միանշանակ համաձայն չեմ ու բացատրեմ, թե ինչի համար համաձայն չեմ։ Ուրեմն դա, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին, եթե ինքն այդքան ինֆորմացված է, թող գնա դատախազություն։ Որովհետեւ ինքն ինչ ասում է, դա կաշառք է, կոռուպցիա է, դրանք հանցագործություններ են, թող գնա դատախազություն, ոստիկանություն կամ ՀՔԾ, հայտարարություն տա։ Ու այդ դեպքում թող քննեն ու ասեն՝ դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Եթե համապատասխանում է, մեղավորներին կպատժեն, եթե չի համապատասխանում, իրեն կդատեն սուտ մատնության համար։ Ինչպե՞ս կարելի է ամբողջ համակարգի վրա ցեխ շպրտել։

Կ. Անդրեասյանն իր զեկույցում կոնկրետ դեպքեր է նշում, թե որտեղ է, մեղմ ասած, արդարության պակաս նկատվում

– Մեղադրում է ամբողջ դատական համակարգը, ասում, թե որ մարդիկ արտագաղթում են, ապա դրանում մեղավոր է դատարանը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031