Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Խանջյան. «Հույսեր ունեի, որ պիտի փոխվի Գրողների միությունը, բայց…». «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2013 11:18

Գրող Գուրգեն Խանջյանը գնում էր ՀԳՄ՝ Գրողների միությունում իր անդամակցությունը սառեցնելու համար։ Անդրադառնալով պետական մրցանակի շուրջ առաջացած աղմուկին՝ նա մասնավորապես նշեց. «Հույսեր ունեի, որ պիտի փոխվի Գրողների միությունը, վերջապես մի առողջ բան մտնի, բայց հենց առաջին քայլով Գրողների միության նախագահը պետական մրցանակն է վերցնում, փաստորեն՝ զավթում, շատ տգեղ երեւույթ։ Ես գիտեմ, թե դա ոնց է արվում՝ իր կամակատարներին հանձնաժողովներում դնելով, հին պատմություն է, ամեն տարի դասավորում են իրենց «էլիտար» խմբին։ Մեկը տալիս է մյուսին, հետո այն մյուսը գնում է մեկ այլ հանձնաժողով, տալիս է այս մեկին, իսկ գրականության հերն էլ անիծած, պետությունը փող է տալիս, որ գրականության այդ մրցանակը տան, իսկ իրանց թվում է, թե դա իրենց համար է, դնում են իրենց գրպանը, ինչ գրականություն, ինչ բան…. Լրիվ դուրս կգայի միությունից, բայց երիտասարդական թերթը ես եմ խմբագրում, դրա համար անդամությունը սառեցնում եմ եւ մնում եմ միայն թերթի խմբագիր, համ էլ հույս ունեմ, որ վերջապես ջահելները կկարողանան ճեղքել այս հոգնած, կարծրացած վիճակը, ամեն դեպքում, Գրողների միությունը կարող է դառնալ գրականությանը ծառայող, գրականության համար աշխատող օրգան, պիտի գան մարդիկ, ովքեր գրականության համար լինեն, ոչ թե անձնական շահի»։

Եվ չնայած հանձնաժողովում, հանձին Հասմիկ Հակոբյանի եւ Արքմենիկ Նիկողոսյանի, երիտասարդներն ունեին ներկայացուցիչներ, բայց, ըստ Խանջյանի, դա շատ քիչ էր. «Ո՞նց կարող էին, այնտեղ այնպիսի մի խումբ էր հավաքված. Միլիտոնյանի խնամին, մոտիկ ընկերը, բոլորն էլ կախյալ վիճակում են, որովհետեւ հանձնաժողովի բոլոր անդամներն էլ Գրողների միության անդամներ են, մրցանակն էլ պիտի տան իրենց նախագահին, որ լավ լինի իրենց համար»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031