Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեւորափոխադրողներն ընդամենը շանտաժ էին անում. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 10,2013 11:13

Ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացում պահանջող ուղեւորափոխադրողներն ավելի վաղ սպառնալու պես հայտարարել էին, որ ձյան առկայության պարագայում իրենք չեն կարող սպասարկել երթուղիները, քանի որ տրանսպորտային միջոցները ձմռանը նախապատրաստելու համար յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է 400– 580 հազար դրամ, ինչի հնարավորությունը վնասով աշխատող կազմակերպությունները չունեն։

Բայց ձյունը տեղաց, իսկ տրանսպորտը (իհարկե, հուրախություն Երեւանի բնակիչների), շարունակում է գործել։ Այսինքն՝ ստացվում է, որ ուղեւորափոխադրողները, որքան էլ փորձում էին տպավորություն ստեղծել, թե իրենց ֆինանսական դրությունը շատ ծանր է եւ ձմռանը չաշխատելու խիստ օբյեկտիվ պատճառներ ունեն, դա ընդամենը շանտաժի շարքից էր։

«Եթե մի 20 սմ ձյուն գա, կոմունալ ծառայությունները չկարողանան մաքրել, այդ ձյան վրա փոխադրումներ կատարելը հանցագործություն է հասկանո՞ւմ եք։ Իմ ասածը դա է եղել, որ եթե ձյունը գա ու ասֆալտը ծածկվի, կապրոնի անվադողերով փոխադրումներ կատարել չի կարելի, սահնակի պես մեր մեքենաները կսահեն, իսկ տեղանքը, դուք գիտեք, վերուվար է։ Այդ պայմաններում մեքենաները շահագործել կնշանակի վտանգի ենթարկել ազգաբնակչությանը։ Ես դա եմ ասել, եւ իմ ասածը կրկնում եմ ու պնդում եմ»,- երեկ ասաց Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031