Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեսպան Ռեյիսին բացահայտեց Արմեն Մովսիսյանի սուտը. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 10,2013 11:07
hayrusgazard

Գազի սակագնի նվազման, ապա 150-ից 300 միլիոն դոլարի հասած պարտքի մասին ՀՀ իշխանությունների հակասական հայտարարություններից հետո, թերեւս, չարժե լուրջ ընդունել նրանց կողմից ներկայացվող որեւէ տնտեսագիտական հաշվարկ կամ վերլուծություն։ Սակայն, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք։ Հետեւաբար, որքան էլ անհեթեթ թվան նրանց մտքերը, ստիպված ենք դրանք ներկայացնել։

Մասնավորապես, կապված իրանական գազի հետ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրանական գազն ավելի թանկ է եւ պակաս կալորիական, քան ռուսականը։ Հատուկ ընդգծենք, որ Մովսիսյանն այդ մասին խոսել է դեռ մինչեւ ՄՄ-ին անդամակցելու որոշումը՝ անցած հունիսի սկզբին, երբ ՀՀ-ում Իրանի դեսպան Մ. Ռեյիսին հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է Հայաստանին մատակարարել ռուսականից ավելի էժան գազ։ Օրերս, սակայն, դեսպան Ռեյիսին բացահայտեց Մովսիսյանի սուտը՝ հայտարարելով, թե գազի գնման շուրջ ՀՀ իշխանությունները երբեւէ չեն բանակցել Իրանի հետ։

Եվ ահա այս խայտառակ իրավիճակում, թվում էր, իշխանությունների համար լավագույն լուծումը լռելն էր։ Սակայն կարկառուն ՀՀԿ-ականները՝ ի դեմս ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, անդրդվելի են եւ պատրաստ են ջախջախել մինչ այդ հնչեցված անհեթեթությունների բոլոր ռեկորդները:

Այսպես. Գ. Գրիգորիչը, Հայաստանի հնարավորությունների հարցը թողնելով, հիմա էլ որոշել է գնահատել Իրանի հնարավորությունները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031