«Հայռուսգազարդի» պաշտոնական կայքում 2011 թվականի փետրվարի 28-ին զետեղվել է մի տեղեկատվություն, որը լրացուցիչ հմայք է հաղորդում պարտքային խնդրին։ «Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը համաձայնել են 2011 թվականին անփոփոխ թողնել Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը»,- բառացիորեն գրված է «Հայոուսգազարդի» կայքում։ Բայց հիմա պարզվում է, որ՝ Սարգսյան-Մեդվեդեւ այդ «համաձայնությունից» ուղիղ մեկ ամիս անց՝ 2011 թ. ապրիլից Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազը թանկացել է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում