Լրահոս
Օրվա լրահոսը

Լենինի արձանը կապ չունի. «Ազգ»

Դեկտեմբեր 10,2013 10:31

Եթե արդեն մի քանի շաբաթ «արթուն ու ակտիվ Մայդան» ունեցող Ուկրաինայում կարծում են, թե պրոլետարների առաջնորդ Լենինի արձանը հեռացնելով իրենք անմիջապես դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց, ապա սխալվում են: Քանի որ եթե Լենինի արձանի հեռացումը նշանակեր ռուսական ազդեցության վերջ, ապա Հայաստանում, օրինակ, ռուսական ազդեցությունը վաղուց ավարտված կլիներ:

Ավելին, եթե Կիեւի Մայդանում գիշերող ցուցարարները, որոնց թիվը, ինչպես հաղորդում են տարբեր աղբյուրներ, մեկ միլիոնի է հասնում, վստահ են, թե ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելով Ուկրաինան անմիջապես լավ է ապրելու, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ամենաշատը տուժածներից մեկը` ուկրաինական տնտեսությունը անմիջապես ու կտրուկ աճ է արձանագրելու, ուկրաինացիները սկսելու են հանգստան օրերը անցկացնել Փարիզում, Լոնդոնում, ցանկության դեպքում անգամ հունական կղզիներում, ապա այս առումով եւս Մայդանում սխալվում են: Քանի որ Ասոցիացման համաձայնագիրը, եթե անգամ Կիեւը ստորագրի, ամենեւին չի նշանակում, թե Ուկրաինան մտնում է Եվրոմիություն, ավելին, եթե անգամ Ուկրաինան իր ներկա հնարավորություններով մտնի Եվրոմիություն, դա ամենեւին չի նշանակի, թե ուկրաինացիները սկսելու են անհամեմատ ավելի լավ ապրել: Օրինակՙ հույները եւ պորտուգալացիները, նաեւ իռլանդացիներն ու հատկապես երիտասարդության շրջանում հսկայական գործազրկություն ունեցող իսպանացիները եւս Եվրոմիությունում են, ավելին` բրիտանացիները` 2017-ին կայանալիք հանրաքվեով դեռ կորոշեն` ցանկանո՞ւմ են մնալ Եվրոմիությունում, թե` ոչ: Բացի սրանիցՙ Մայդանում, որտեղ ցուցարարներին «որոշ փոքր ռեստորանների ու սրճարանների ուկրաինացի սեփանակատերեր անվճար մատուցում են, օրինակ` խոզաճարպ` «ուկրաինական ազգային ուտեստներից մեկը», մոռանում են կամ չգիտեն, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու պարագայում, առավել եւս` ԵՄ մտնելու պարագայում ուկրաինական ապրանքը լրջագույն դժվարություններ կունենար շուկա գտնելու համար, քանի որ այսօր չի համապատասխանում Եվրոմիության պահանջներին:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031