Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե խոսք ես ասում, պիտի մինչև վերջ տեր կանգնես էդ խոսքին». ՀԱԿ անդամը` ԲՀԿ-ի մասին. «Առաջին լրատվական»

Դեկտեմբեր 10,2013 10:27

Երեկ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն էր: Ինչպես հայտնի է` ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը ԱԺ վերջին նիստում ՀՀ կառավարությանն ուղղված «Համատարած և համակարգված կոռուպցիա» վերնագրով հարցապնդում էր ներկայացրել, որը, սակայն, մերժվեց: Քվեարկությանը չմասնակցեց նաև ՀԱԿ դաշնակից ԲՀԿ-ն: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրենք, ընդհանուր առմամբ, հավանել են ՀԱԿ-ի նախագիծը, սակայն «որոշ ձևակերպումների հետ կապված ունեն վերապահումներ»: «Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի հիմնական չարիքն է: Այն որոշման նախագիծը, որ մենք բերել ենք, առաջարկ է ձեր ընտրած կառավարությանը և դատախազությանը: Եթե դուք չեք անում այդ քայլը, դուք դառնում ենք կոռուպցիայի պաշտպանը»,- ԱԺ մեծամասնությանը զգուշացրեց Լևոն Զուրաբյանը, սակայն  օրինագիծը տապալվեց ձայների 10 «կողմ», 62 «դեմ» և 0 «ձեռնպահ»  հարաբերակցությամբ… Խորհրդարանում ՀԱԿ նախաձեռնության հանդեպ ԲՀԿ պահվածքի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանի հետ:

Դուք որպես ՀԱԿ անդամ, ինչպե՞ս եք գնահատում, որ ԲՀԿն այդպես էլ չմիացավ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող ՀԱԿի հարցապնդմանը: Տպավորություն կա, որ սա ԲՀԿ կողմից իշխանության հետ համաձայնության եզրեր գտնելու փորձ էր:

– Ես հակված չեմ նման խիստ գնահատականներ տալու: Իշխանության հետ չեմ կարծում, թե ինչ-որ համագործակցության եզրեր փնտրվեն: Դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես հրաժարվում են կոռուպցիայի դեմ պայքարից կամ իրենց կարծիքն ու դիրքորոշումը հայտնելուց այդ կապակցությամբ: Ես բազմաթիվ անգամ լսել եմ Նաիրա Զոհրաբյանի կարծիքը, նրա մոտեցումները կոռուպցիայի մասին, և բավականին խիստ են դրանք, և կարծում եմ, որ դա կարելի է դիտարկել որպես կուսակցության դիրքորոշում:

Սակայն կուսակցության դիրքորոշումն ի հայտ է գալիս քվեարկության ժամանակ, իսկ այն պահին, երբ այդ կարևոր հարցը քննարկվում էր, ԲՀԿն հետ կանգնեց իր  հայտարարություններից, ասաց, որ կողմ չի քվեարկելու: Արդյո՞ք քաղաքական ուժը պետք է նման պահվածք որդեգրեր:

– Ես միշտ կարծում եմ, որ որդեգրած պահվածքը ի սկզբանե պետք է կողմնորոշված լինի` շիտակության, նպատակասլացության առումով: Եթե խոսք ես ասում, պիտի մինչև վերջ տեր կանգնես էդ խոսքին: Ես դրա կողմնակիցն եմ: Իսկ մնացածն արդեն քաղաքական դիրքորոշում հայտնողների գործն է, թե ինչպես են իրենք վարվում: Ես գտնում եմ, որ պետք է լինել մինչև վերջ նպատակասլաց, և եթե դիրքորոշում ունես, պետք է դիրքորոշմանդ տեր կանգնես: Չեմ կարծում` կոռուպցիան այն երևույթն է, որի հանդեպ դիրքորոշումը հնարավոր է փոփոխվի, եթե ի սկզբանե եղել է մերժողական դիրքորոշումը: Կոռուպցիայի նկատմամբ այլ մոտեցում, ես անձամբ, չեմ ընդունում` միայն դատապարտող, այնպիսի դիրքորոշում, որն ուղղված է այդ երևույթն իսպառ արմատախիլ անելուն, որովհետև դա է մեր երկրի գահավիժման գլխավոր գործոնը, չարիքը, որի դեմը պետք է առնել:

 Մարինե Խառատյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031