Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը սահմանագոտում կառուցվող ճանապարհի եւ «մի բաժակ ջրում փոթորիկի» մասին

Դեկտեմբեր 09,2013 22:40

Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանի ասուլիսի ժամանակ  մենք  հարց տվեցինք  Վազաշեն-Պառավաքար հատվածում կառուցվող նոր ճանապարհի, այդ առթիվ Բերդի տարածաշրջանի 15 համայնքապետերի եւ  այդ տարածաշրջանի երիտասարդության կողմից Սերժ Սարգսյանին ուղարկված նամակների վերաբերյալ: Մարզպետը պատասխանեց, որ այդ ճանապարհի ծրագիրն արդեն պատրաստ է, դա  ճանապարհի առանցքային գիծն է՝ իր շրջադարձերով եւ թեքություններով, գումարը հատկացված է, նախագիծը պատրաստ է: Մարզպետի խոսքերով՝ կառուցվող ճանապարհն անվտանգ է, մասնագետները, ինքը,  փոխվարչապետը, նախագծային 2 ինստիտուտ աշխատել են, լուծումը գտնվել է, հավելելով. «Առանցքը արդեն տարանք,մի քանի անգամ  պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները եկան, նայեցին: Գործիքով նայել  են, այն հենակետը, որտեղից դա տեսանելի է լինում, այդ հենակետի վրա նույնպես ուղղվել է, եւ ընտրվել է վերջնական ամենաանվտանգ տարբերակը: Ես տեղյակ եմ եւ այդ նամակներին եւ երիտասարդության նամակներին: Եվ լավագույնս գիտեմ նաեւ, թե որտեղից է ուղղորդվում այդ բոլորը: Այսինքն՝ այսօր պարապ մարդիկ միգուցե կան, որոնց հետաքրքրում է ստեղծել բաժակի մեջ այդ փոթորիկը: Ես համաձայն եմ, որ պետք է  մենք ապահովենք անվտանգ  ճանապարհ»:

Մարզպետն ասաց, որ հանձնարարություն է  տրվել, եւ դեկտեմբերի 9-ին սկսվել է  Գանձաքար –Իծաքար 35 կմ  ճանապարհով երթեւեկի անվտանգության ապահովման աշխատանքները. 2-3 ոլորանների լայնացում, եւ ջրահեռացման ուղիների մաքրում, որոշ հատվածներում  բարեկարգում, անտառամերձ հատվածում ճանապարհից հողի շերտի քերում: Այդ նպատակով նախագահի, կառավարության կողմից լրացուցիչ միջոցներ են հատկացվել, մի կողմից Իջեւանի, մյուս կողմից Բերդի ճանապարհաշինարարները պիտի աշխատեն: Արմեն Ղուլարյանը հայտարարեց.

«Սահմանի երկայնքով այսօր  ապահով ճանապարհ չունենալ, դա պետք է շատ հեռու լինել Տավուշից  եւ Հայաստանից, որպեսզի նման դատողություններ անել:  Մենք այսօր սահմանամերձ հատվածը թողնենք եւ թիկունքի ճանապարհը կառուցենք, չէ  որ մենք վաղը մյուս օրը ոչ մեկս ապահովագրված չենք…  այդ նույն ճանապարհով  պետք է ոչ միայն երթեւեկի խաղաղ բնակչությունը, այլ նաեւ պիտի անվտանգ երթեւեկի մեր զինվորը, մեր սպառազինությունը, զինվորական տեխնիկան»:

Մարզպետը լրագրողներին հորդորեց ճիշտ ներկայացնել խնդիրը եւ հավելեց. « Շատ լուրջ էսպես  մարդիկ նստել մտածել են, որ ոնց անեն, մի խառնաշփոթ, բան ստեղծեն: Չեն կարեցել ավելի խելոք բան մտածել, էդ են տարածել, որ  իբր թե համայնքները դեմ են, որ այդ ճանապարհը սարքվի: Համայնքները դեմ չեն, համայնքները շնորհակալ են, որ այդ ճանապարհը սարքում ենք: Համայնքները ուղղակի ասում են, որ մինչեւ այդ ճանապարհի կառուցումը նորմալ, անվտանգ երթեւեկություն ապահովեք դեպի Բերդի տարածաշրջան»: Արմեն Ղուլարյանը չասաց  ՀՀ նախագահին նամակներ ուղարկածներին «ուղղորդողների» անունները: Նա հայտնեց, որ աշխատանքներ են կատարվելու Բերդի տարածաշրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների՝ բենզինի, դիզվառելիքի, ալյուրի, շաքարի, ձեթի անձեռնամխելի պաշար կուտակելու համար: Նա հայտնեց, որ իր կողմից ճանապարհի խնդիրը ներկայացվել է հանրապետության նախագահին: Մարզպետն ասաց, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում կառուցվող  ճանապարհը եւ Իծաքար- Գանձաքար  ճանապարհի  նորոգումը իրար հետ կապ չունեն, այնպես չէ, որ  մի ճանապարհը կառուցվում է, ուրեմն մյուսի նորոգման համար գումար չի լինի: Նա  տեղեկացրեց, որ Վազաշեն-Պառավաքար  հատվածում 3.4 կմ ճանապարհի կառուցման նպատակով կծախսվի 400-500 միլիոն դրամ, ծրագրված է առաջիկայում  հողային պաստառը կառուցել, որպեսզի գարնանը ասֆալտապատում արվի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հետաքրքիր է ինչու երկար ու ձիգ տարիներ աշխատող մարզպետը այսօր որոշեց, որ Բերդ տանող ապահով ճանապարհ է պետք: 500միլիոն դրամ էլ ծախսվում է այնտեղ,որտեղ ,,տեխնիկան աշխատում է կրակի վտանգավոր գոտում,,:Ծիծաղելի է պարոնայք,եթե տեխնիկան վտանգավոր տեղով ճանապարհ է կառուցում,էլ ինչ ապահով ճանապարհի մասին է խոսքը:Երիտասարդների դիմումն էլ որակել որպես ,,փոթորիկ մի բաժակ ջրում,, մի քիչ կոռեկտ չէ, և վերջապես երիտասարդները ուսանում են ոչ միայն Իջևանում,նրանց պետք է և Երևան հասնել: Տավուշում առաջացել է մի իրավիճակ,երբ վերևներն այլևս չեն կարողանում կառավարել,ներքևներն էլ այլևս չեն ուզում այսպես ապրել:Վերջապես պետք է պարզվի,թե Ղուլարյանին ինչ են ,,պարտք,, վերին ատյաններում, որ չեն կարողանում վերադարձնել և ,,փրկել,,տավուշեցիներին այս անտաղանդ ղեկավարից:

  2. Arsen says:

    Մամուլի ասուլիսից հետո մարզպետը մեկնել է Բերդի տարածաշրջան և համայնքապետերի հետ հանդիպելու փոխարեն ավելի քան երեք ժամ ռեստորանում հարբեցողությամբ զբաղվել: Երեք ժամը բավարար էր, որպեսզի նա այցելեր տարածաշրջանի սահմանամերձ գյուղեր և հետաքրքրվեր առկա խնդիրներով, լսեր մարդկանց և ազնվորեն ներկայացներ իր տեսակետը: Եթե մարզպետն ազնիվ է, ինչու չէր մամուլի ասուլիսը Բերդ քաղաքում կազմակերպել, տարածքի համայնքապետերի ու հասարակության շահագրգիռ մասի մասնակցությամբ: Սա «խառնաշփոթ բան»
    ստեղծել չէ պարոն մարզպետ, այլ օբյեկտիվ իրականություն, որի պատասխանը վաղ թե ուշ դու պետք է տաս:
    Ինչ վերաբերվում է սահմանի երկայնքով ապահով ճանապարհ կառուցելուն, ապա դու այդ հատվածում քո խնամու հետ միասին 500 մլն դրամ էս ծախսելու և ըստ այսօրվա ասուլիսում քո իսկ կողմից արտահայտած մտքի, ապահով ճանապարհ չես ունենալու, խոսքը սրա մասին է….

  3. Ijevanci says:

    Այս երկրում մի կոմպետենտ մարդ չկա,որ կարողանա Տավուշը հանել այս ճահճից?Տավուշը մեր երկրի ապահովության դարպասն է,այստեղ մի սրտացավ մարդ է պետք և ոչ թե ,, գրպանը լցնելու մասին մտածող անձ,,,որը աշխատում է կամայականության սկզբունքով, և բոլոր հարցերում նրա համար անպատժելիության իրավիճակ է:Նա որակում է ,,փոթորիկ մի բաժակ ջրում,, այն իրավիճակը, որը հուզում է ողջ տավուշեցիներին, տավուշցի երիտասարդները,, կառուցում են ամրոց,,՝հարցին լուծում տալու համար,իսկ նրանց հակադարձում են ,,կրակի տակ աշխատող տեխնիկա,,:Դե արի ու գլուխ հանի մեր երկրի ապագայից:

  4. Վահե says:

    Երիտասարդների կողմից ՀՀ նախագահին նամակներ ուղարկածներին «ուղղորդողների» վերաբերյալ մարզպետը տեղյակ չէ և չի էլ հասկանում ,որ ներկայիս երիտասարդները ապրում և մտահոգվում են իրենց հայրենիքով և պետք է շենացնեն ու պահպանեն այն սրբորեն:Չի կարելի ամենուր փնտրել «ուղղորդողների» և դավադիրների,հանցավոր անտարբերությունը կամ սեփական գրպանը լցնելը արդարացնել Տավուշի երիտասարդներին վարկաբեկելով` որպես գործիքի, համարում եմ ստոր արարք և դատապարտում:

  5. Բղդո says:

    Հա դե լավ,ինչեք խառնվել,սրան ուղղորդել են,ինքն էլ հավաքելա մարզպետարանի կազմը ,մեր Ոսկանին ու Գայանի միջոցով խաբարա ուղարկում նախագահին ,որ իբր վսյո պադկանտրոլըմ:Ղուլ դեմքա ,բայց էս պրիոմը առաջինի մոտ չի անցնի հաստատ:

  6. Kamo says:

    Г-н марзпет давно пора и о душе подумать, в древних храмах Армении свечки ставить, Бога прощении просить, а Вы… Мы понимаем, что для Вас Тавуш всеги лишь оффшорная зона, только разница в том, что в оффшору деьги завозят, а ты вывозишь в Краснодарь и другие места. В Твери требуют отставки губернатора за низкокачественную медобслуживание, роста смертности и т.д., а в Армении…

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/12/09/413226/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  7. Arshak says:

    Տավուշում արդեն դանակը հասել է ոսկորին,ունենալով այսպիսի ղեկավար, որն արծարծված կարևորագույն հարցը որակում է որպես ,,պարապ մարդկանց ուղղորդում,, ավելի է կորցնում մարդկանց հավատը ամեն ինչի հանդեպ: Թե համախմբված երիտասարդներին հաջողվեց մի արդյունքի հասնել,ուրեմն ամեն ինչ լավ կլինի, թե շարունակելու է Տավուշը մնալ այս ,,արդեն իրեն սպառած,, մարզպետի ձեռքում՝ այստեղից արդեն լավ հոտ չի գալիս:Տավուշեցիներին պետք է մի օբյեկտիվ,,,աչքը կուշտ,, ղեկավար,որ կարողանա այս ժողովրդի հավատը վերականգնել իշխանությունների հանդեպ: Թե չէ մեր երկրի միակ մարքսիստի ասած ,,հեղափոխական իրավիճակին,, եթե միացան տավուշցիները,ուրեմն հաստատ հեղափոխութուն կլինի:Բոլոր հեղափոխությունների հաղթանակները բոլոր ժամանակներում սկսվել են այտեղից:

  8. Ոսկան Սարգսյան says:

    Ես երբեք չեմ եղել ինչ-որ մի պաշտոնյայի կոնտրոլի տակ եւ չեմ էլ լինի: Պարզապես մարզպետն ասուլիս էր տալիս եւ լրագրողի իմ պարտքն էր գնալ եւ մարզի համար ամենասուր, ցավոտ հարցերը ուղղել նրան: Ես ասուլիսի ժամանակ մարզպետին հարցրել եմ վերոհիշյալ ճանապարհի, սահմանագոտուց շարունակվող արտագաղթի եւ Հաղարծնի վանական համալիրի եվրոռեմոնտի մասին:

  9. David says:

    ТЯЖЕЛА ШАПКА МОНОМАХА

  10. Arsen says:

    Հարգարժան Ոսկան Սարգսըան մենք շնորհակալ են

  11. Arsen says:

    Հարգարժան Ոսկան Սարգսյան մենք շնորհակալ ենք ձեզանից և Առավոտի խմբագրությունից իրավիճակը ժամանակին և ճիշտ ներկայացնելու համար: Ձեր հոդվածներով Դուք բազմիցս ապացուցել եք, որ ոչ միայն օբյեկտիվ եք, այլև տարածքով մտահոգված: Ձեր հոդվածների մեկնաբանությունները նույնպես այդ մասին են վկայում:

  12. Sergey says:

    Լավ,էսքան ասողին մի հատ լսող չկա? Այս պաշտոնն էլ ոչ ընտրովի է,որ սպասենք ընտրություններին, ոչ էլ մրցութային կարգով է,որ սպասենք մրցույթի արդյունքներին,կարելի է չէ մի հասկացող մարդ նշանակել : Իսկ գուցե ոչ-ոք էլ չի կարդում?Գոնե պարոն մարզպետը կարդա և մեկ-մեկ հիշի,որ հոգի ունի հանձնելու աստծուն:Իսկ եթե նա արդեն իր հոգին էլ է վաճառել սատանային,ուրեմն հույսը մնում է միայն տավուշի երիտասարդների վրա դնել:Գուցե նրանք մի արդյունքի հասնեն:

  13. marat says:

    Մարզպետի ինքնահավանությունը,անողջամիտ համառությունը,անսխալականի
    կեցվածքը ակնհայտ ու անհերքելի փաստարկների հանդեպ զարմանք է հարուցում:
    Այդ պահվածքը պայմանավորված է ոսկու հանքի առկայությամբ,որը գերակա շահ
    է նույնիսկ տարածաշրջանի բնակչության անվտանգության նկատմամբ:

  14. marat says:

    Մարզը ունի ընտրված 2 պատգամավոր,որոնք արժանիորեն վայելում են
    բնակչության հարգանքը:Շամշադինի բնակչությունը մեծ հարգանքով
    սպասում է նրանց այցելությանը շրջան հիմնահարցը քննարկելու համար:

  15. Suren says:

    Դեպի Բերդ տանող ճանապարհի հարցում պետք չէ մեղավոր ու անմեղ կողմեր փնտրել,բոլոր մեղքերը տանում են Տավուշի մարզպետարան,ավելի կոնկրետ՝ դեպի Տավուշի միակ ու անկրկնելի մարզպետը,քանի որ քանի գիտեմ նա է մարզպետ:Նա էլ պարտավոր էր իր ղեկավարած մարզի հիմնահարցը լուծելու համար հարցեր բարձրացրած լիներ,ոչ թե զբաղած լիներ իր գրպանը լցնելով:Իհարկե եթե նա աշխատում է անպատժելիության մթնոլորտում,շատ հանգիստ կարող է ասել՝ լավ եմ արել, ,,բոլորիդ հերն էլ անիծել եմ,,: Բայց իհարկե կյանքը չի ավարտվել,կարելի է իրադրությունը շտկել,գտնել սրտացավ մարդ/իհարկե դրանում խիստ կասկածում եմ/,բայց որ անկրկնելի Ղուլարյանին պետք է փոխել,դա միանշանակ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031