Ուկրաինայի ցուցարարներին շրջապատած ոստիկանության հատուկ ստորաբաժանման «Բերկուտ»-ի աշխատակիցներն ասել են, որ չեն ենթարկվի մարդկանց ծեծելու հանցավոր հրամանին: Հայտնում է «Օբոզրեվատել» լրատվականը:
«Դա, ո՞նց ասեմ, հանցավոր հրաման է: Մենք չենք կատարում հանցավոր հրամաններ», – ասել է աշխատակիցներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենք կծեծեն մարդկանց, եթե նման հրաման ստանան:
«Նման հրաման մեզ ոչ մի դեպքում չեն կարող տալ», – ավելացրել է մեկ այլ աշխատակից:
Ուկրաինայի Անկախության հրապարակում գտնվող ցուցարարներին շրջափակել են «Բերկուտ»-ի և ներքին զորքերի աշխատակիցները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ