Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 12-18-ը Պեկինում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումներին՝ արագ, կայծակնային եւ բասկյան համակարգի ձեւաչափերով:
Չինաստանի մայրաքաղաքում Արոնյանի մրցակիցներ լինելու են Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշյե- Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը եւ Գիրին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ