Կիևում ոստիկանության բավարար ուժեր չկան, որպեսզի կարողանան վերահսկեն Անկախության հրապարակում ստեղծված իրավիճակը և գրավված կառավարական շենքերը, սակայն իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, «Կիև փոստ»-ին ասել է Եվրոատլանտյան ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Ալեքսանդր Սուշկոն:
«Ընդհանուր պատկերն անկանխատեսելի է», – ասում է նա, – «Վստահելի աղբյուրներն ասում են, որ (Յանուկովիչը) ուզում է ցրել Մայդանը, մինչ Էշթոնի գալը»:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Ուկրաինա է գնալու դեկտեմբերի 10-ին՝ օգնելու լուծումներ գտնել տեղի քաղաքական ճգնաժամի համար: Սպասվում է, որ նա կհանդիպի բոլոր կողմերի հետ՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության:
«Կախված իրավիճակից՝ մարդիկ կշարունակեն դիմակայել, բայց հիմնական հարցն է՝ թե ինչ կլինի հաջորդ օրը», – ասում է Սուշկոն, – «Որոշ մարդիկ ասում են, որ եթե հանձնվեն, (Ուկրաինան) կդառնա Բելառուս, եթե ոչ Հարավսլավիա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ