Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հայրենասեր ես պետք է կոռուպցիայից զերծ մնաս. Հրայր Թովմասյան․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2013 19:30

«Կոռուպցիան այն երեւույթներից է, որ շարունակում է հավասար գնալ պետության եւ  իրավունքի հետ: Չգիտեմ՝ նախնադարյան համայնակարգերում արդյո՞ք կար, թե ոչ, բայց ինչ կա պետությունը, ցավոք սրտի, կոռուպցիան գոյություն ունի: Մարդկության ողջ պատմությունը կառուպցիայի դեմ պայքարի պատմություն է, սկսած՝ գլխատելուց, կախաղան բարձրացնելուց մինչեւ կաշառակեր դատավորի կաշվից դատավորների համար աթոռներ պատրաստելուց, որպեսզի դատավորը հիշի՝ ի՞նչ աթոռի վրա է նստում, մինչեւ գիլյոտին եւ հակակոռուպցիոն ռազմավարություններ եւ կարգավորման ազդեցության գնահատականներ եւ նման միջոցառումներ»,- դեկտեմբերի 9-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կազմակերպած «Կոռուպցիայի դեմ պայքարի օրը Հայաստանում» խորագրով միջոցառման ընթացքում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ միջազգային, արտասահմանյան եւ հասարակական կազմակերպություններից եւ պետական մարմիններից:

Հրայր Թովմասյանը իր խոսքում նշեց կոռուպցիայի հիմնական պատճառները: Առաջին պատճառը նախարարը համարեց մտածողությունը. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ կաշառք տալով որոշակիորեն վնասում է սեփական պետության, սեփական հայրենիքի հզորացմանն ու կայունացմանը. Եթե սիրում ես, եթե հայրենասեր ես պետք է այս ամեն ինչից զերծ մնաս»:

Իսկ երկրորդ պատճառը նախարարը համարում է օրենսդրությունը.

«Օրենսդրություն, որտեղ ինչ-որ խութեր կան, որտեղ ծուղակներ կան, որտեղ այսպես էլ կարելի է, այնպես էլ կարելի է, որտեղ իրար հակասող կամ տարակարծիք մեկնաբանությունների տեղի տվող դրույթները բավականին մեծ են: Անշուշտ, այդտեղ բավականին բարենպաստ պայմաններ են ստեղծվելու կոռուպցիայի համար»:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Քաղաքացին ընդդեմ ԲՍՓ գործակալությունների անօրինականությունների» ֆիլմը. անժամկետ հաշմանդամություն երկրորդ խումբ ունեցող Արմենուհի Առաքելյանին Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն հրավիրել է վերափորձաքննման: Եվ շուտով պարզ է դարձել, որ տիկին Առաքելյանի հաշմանդամական կարգը 2-րդից փոխվել է 3-րդի, սակայն դատական գործերից հետո կնոջ կարգը վերականգնվել է: Նույնը կատարվել է նաեւ նրա ամուսին Հրաչյա Ավետիսյանի հետ, ով ունի անժամկետ հաշմանդամության 1-ին կարգ եւ, որի գործը դեռ դատարանում է:

Միջոցառման ընթացքում ֆիլմի հերոսուհի Արմենուհի Առաքելյանը ճանաչվեց «Տարվա քաղաքացի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031