Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակչությունը հետաքրքրված չէ ՏԻՄ-երի ձեւավորման հարցերով»

Դեկտեմբեր 09,2013 19:22

Օրերս «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ն Վանաձորում սեմինար-քննարկում էր կազմակերպել:

Սեմինարը նվիրված էր Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը և նրանց դերին` ժողովրդի կողմից իշխանություն իրականացնելու և համայնքային խնդիրները լուծելու հարցերում:

IMG_0031

Քննարկման նպատակն էր իրավագիտակից քաղաքացուն ծանոթացնել իր իրավունքների և դրանց իրականացման հետ, նպաստել և աջակցել քաղաքացիների ակտիվ մասնակցությանը տեղական  ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում:

«Սեմինար-քննարկման նպատակն է փորձել բնակիչներին ավելի մատչելի դարձնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու հնարավորությունները, ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքները, ավելի գործնական փորձ հաղորդել եւ սովորեցնել, թե ինչպես կարող են այդ վերահսկողությունը եւ իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանել ՏԻՄ-եր ձեւավորելիս եւ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, ինչպես նաեւ անմիջականորեն այդ գործողությանը մասնակցելիս»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ անդամ, Տիգրան Եգորյանը:

Նա նկատեց, որ նման սեմինարների անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ բնակչությունը հետաքրքրված չէ ՏԻՄ-երի ձեւավորման հարցերով` օրինակ բերելով այն, որ շատ համայնքներում ավագանին ձեւավորվում է համայնքի բնակիչների 10 կամ 10 –ից պակաս տոկոսի կողմից:

«Դա նշանակում է, որ բնակչությունը հետաքրքրված չէ այդ մարմինների ձեւավորման հարցերով: Կարող է լինել երկու պատճառ` հիասթափված են, կամ չգիտեն` ինչպես աշխատեցնել, չգիտեն, թե  ինչ կարող են այդ մարմիններն իրենց տալ, եւ ինչ խնդիրներ կարող են լուծել իրենք այդ մարմինների միջոցով: Ինչ-որ տեղ տեղեկացվածության պակաս կա»,-եզրափակեց Տիգրան Եգորյանը` հավելելով, որ սեմինար-քննարկումն ուղղված է հենց այդ բացը լրացնելուն:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031