2013թ. դեկտեմբերի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թվով 14 համայնքներից 11-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 6-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել այսօր` դեկտեմբերի 9-ին ` մինչև ժամը 18.00-ն:
Սահմանված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որևէ դիմում չեն ստացել:
Կարդացեք նաև
ԿԸՀ