pastinfo.am. Այսօր՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ընթացքում վթարի ենթարկված Արամ Փիլոսյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
Վթարի հետևանքով տուժածներ Տ.Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը և Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր:
Իսկ Արամ Փիլոսյանը՝ գանգուղեղային տրամվայով, կոմայի մեջ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամանսերը՝ «Փաստինֆո»-ի կայքում
https://www.pastinfo.am/hy/node/28733#sthash.eFL7IDQZ.dpuf