Չնայած Երևանից ուղարկված հրավերին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 12-ին Հայաստան չի ժամանի՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական հավաքին։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Մամեդյարովի փոխարեն Ադրբեջանը այդ համաժողովում կներկայացնի այդ երկրի արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժնի վարիչը, հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Ի տարբերություն Մամեդյարով՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդունել է պաշտոնական Երևանի հրավերը և դեկտեմբերի 12-ին կժամանի Հայաստան։
Գեւորգ Ստամբոլցյան
Կարդացեք նաև