Ֆինանսական խնդիրների պատճառով Արտակ Սևադան չի կարողանում ավարտել Հայոց ցեղասպանության մասին իր ֆիլմը: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:
«Ջենեքս» ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված էր 2015թ. ապրիլի 24-ին, նկարահանվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Լոս Անջելեսում բնակվող Արտակ Սևադան, որը լուսանկարիչ Սամվել Սևադայի որդին է, մինչև հիմա սպասում է Հայաստանի մշակույթի նախարարության պատասխանին, որը խոստացել էր աջակցել նախագծին: Թեպետ քիչ ժամանակ է մնացել, սակայն Սևադան հույս ունի, որ որոշ գործարարներ նույնպես կօգնեն:
Կոմիտասի կյանքի հետ կապված ֆիլմի պաշտոնական կայքում 500-օրյա հետհաշվարկ է տրված:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ