Դեկտեմբերի 8-ին Ճակատեն գյուղում տեղի ունեցան ՏԻՄ հերթական ընտրությունները: Ընտրությունների արդյունքում գյուղապետ ընտրվեց անկուսակցական Անդրյուշա Դավթյանը, հավաքելով 52 քվե, իսկ գործող գյուղապետ՝ ՀՀԿ անդամ Արծրունի Հարությունյանի օգտին քվեարկել էր 45 բնակիչ:
Ըստ թիվ 38 ԸԸՀ-ի տվյալների՝ ընտրություններին 115 ընտրողից մասնակցել է 100-ը, բողոքներ եւ խախտումներ չեն գրանցվել, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ինչպես նշել է Անդրյուշա Դավթյանը, ինքը սպասում էր, որ ընտրողների մեծամասնությունը՝ մոտ 60%-ը կքվեարկի իր օգտին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ