«Հայաստանում եղան խայտառակ դեպքեր: Ինձ համար բացարձակ անընդունելի էր Լիսկայենց դեպքը, դրանց արդարացնելը: Ինձ համար անընդունելի էր նաեւ որոշ դեպքերում մարդկանց դատապարտումը: Լավ է, որ Պուտինի այցի հետ կապված՝ ձերբակալվածներին ազատեցին: Կան բավականին բացասական գործընթացներ այս տարվա ընթացքում»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով անցնող տարվա անդառնալի կորուստներն ու դեպքերը՝ ասաց «Ազգային ժողովրդավարներ» դաշինքի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
«Ես բոլոր տարիքով մեծ իշխանավորներին ասում եմ՝ լավ, դուք չե՞ք հասկանում, որ այսօր կաք, վաղը չեք լինելու: Էս ի՞նչ եք մտածում, որ երկարատեւ, հավերժ ինչ-որ բաներ եք անում: Դուք ընդամենը մի հատ վինտիկ եք, մի պուճուրիկ բջիջ, դարերի մեջ ապրող ժողովրդի»,- նշեց Արշակ Սադոյանը:
Նա նաեւ գտնում է ու համոզված, որ իրական հնարավորություններ կան, հնարավոր չէ, որ հայ ժողովուրդն անդառնալի կորուստներ ունենա, ճիշտ է`կան կորուստներ, որոնք շատ ավելի ծանր աշխատանք կպահանջեն, որ վերականգնվեն, բայց հաստատ անդառնալի չեն:
«Եվ անդառնալի չէ, որ մենք դարձել ենք, այսպես ասած` Մաքսային միության անդամ, վաղն էլ հետ կդարձնենք»,- վստահեցնում է Արշակ Սադոյանը՝ համոզված լինելով, որ բոլորովին էլ անդառնալի չեն ինչպես այդ, այնպես էլ երկրի ապագայի հետ կապված բազմաթիվ այլ հարցեր:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ