Դեկտեմբերի 7-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վայոց ձորի մարզի Արենի գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արաբո Խ.-ին:
Պարզվել է, որ նա դեկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, բաց դռնից մտնելով մի տուն` գողացել է բջջային հեռախոս ու դրամապանակ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն