Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին նախազգուշացնել ապահովել պատշաճ սպասարկում

Դեկտեմբեր 09,2013 16:31

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու և անվտանգ երթևեկ ապահովելու նպատակով ցերեկային, ինչպես նաև գիշերային ժամերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների և բակային տարածքների ձնամաքրումը: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնարարվել է նախնական պայմանավորվածության համաձայն ներգրավել նաև մասնավոր կազմակերպությունների մասնագիտացած տեխնիկան: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել նաև տնտեսվարողների նկատմամբ: Մասնավորապես նրանք, ովքեր չեն կատարի իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման պարտադիր բարեկարգման ստանձնած պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Զեկուցվել է, որ ձյան տեղումներով պայմանավորված ուղևորափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ սպասարկումն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության և խստորեն նախազգուշացնել կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:

«Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որևէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով, որ դա պայմանագրային պարտավորություն է, ինչը ենթադրում է նաև շատ որոշակի պատասխանատվություն, ընդհուպ լիցենզիայից զրկում, եթե ընկերությունը պատշաճ սպասարկում չի իրականացնում: Խստորեն նախազգուշացրեք բոլորին, որ կատարեն ստանձնած պարտավորությունները և չփորձեն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորել իրենց գործունեությունը: Մեզ համար առաջնահերթը մեր համաքաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովումն է, ինչը և նրանք պարտավոր են կատարել: Խստորեն հետևեք, որպեսզի ապահովվի անհրաժեշտ մեքենաքանակ և որ երթուղիները սպասարկեն սահմանված ժամանակացույցով»,-ընդգծել է Տարոն մարգարյանը:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված էլ զեկուցվել է, որ հայտերի չլինելու պատճառով այն հերթական անգամ չի կարող կայանալ:

Զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղությամբ շարունակվող խիստ հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 10 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախատոնական առևտրին ընդառաջ դեկտեմբերի 20-ից մինչև ամանոր որոշակի վայրերում կազմակերպել գյուղմթերքի ամենօրյա շուկաներ՝ այդպիսով առևտուրն առավել կազմակերպված և մատչելի դարձնելու նպատակով: Հանձնարարվել է հսկողության տակ պահել նաև սահմանված վայրերում մասնավոր ընկերությունների կողմից Հայաստան ներկրված բնական եղևնիների և սոճիների բացօթյա վաճառքի կազմակերպումը:

16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ ավարտվել և ամբողջությամբ գազիֆիկացվել է 13 շենք: Մինչև ամանոր կգազիֆիկացվեն ևս մի քանի շենքեր: Քաղաքապետը հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու պարբերաբար ներկայացնել այդ մասին տեղեկատվություն:
Փոքր կենտրոնում գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքների հետ կապված՝ արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ծրագրի արդյունքում ապամոնտաժվել է 106 գովազդային վահանակ: Աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել և առաջարկություններ ներկայացնել այդ աշխատանքները հաջորդ տարի շարունակելու մասով:
Հասարակական տրանսպորտի կանգառները էլեկտրոնային չվացուցակների համակարգի սարքավորումներով կահավորելու և ծրագիրն ընդլայնելու աշխատանքների մասով «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրենը զեկուցել է, որ սարքավորումների երկրորդ խմբաքանակը՝ թվով 30 օրինակ արդեն իսկ ներկրվել է և ընթանում է ծրագրավորման և թեստավորման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ սարքավորումների տեղադրմամբ մայրաքաղաքի 52 կանգառասրահներ ապահովված կլինեն էլեկտրոնային չվացուցակներով:
Լենինգրադյան-Իսակով և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր ավտոճանապարհների կառուցման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ Ուլնեցի Ռուբինյանց ճանապարհի աշխատանքներն ավարտված են և այն հանձնված է շահագործման: Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր արագընթաց ճանապարհի մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ավարտական փուլում են:

Զեկուցվել է, որ ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար մայրաքաղաքում ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով արդեն իսկ նախատեսվել են 2014 թվականին կառուցվելիք թեքահարթակների նախնական հասցեները: Նշվել է նաև, որ 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար թեաքահարթակների կառուցման ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ շահագրգիռ կազմակերպությունների և այլ շահառուների մասնակցության և ներկայացված առաջարկները հաշվի առնելու համար նշված անձիք իրենց հատուկ շնորհակալությունն են փոխանցել Երևանի քաղաքապետին: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել կիրառվող մոտեցումներն ու ներգրավել շահառուներին ինչպես նախագծման, այնպես էլ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ընդունման փուլին:
«Այս մասով 2013-ին մենք բավականին արդյունավետ համագործակցություն ունեցանք շահագրգիռ կազմակերպությունների և շահառուների հետ, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ընտրված մոտեցումը արդարացի է ու պահանջված: Ըստ այդմ համագործակցությունը պետք է լինի շարունակական և ես վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով հետզհետե կկարողանանք մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնել նաև մեր հաշմանդամ համաքաղաքացիների համար: Եվ որ ամենակարևորն է, բոլոր այն ծրագրերը, որոնք կիրականացնենք հետագայում, կհամաձայնեցվի նրանց հետ ու աշխատանքների իրականացման փուլում ևս հենց նրանք կվերահսկեն ու իրենց դրական եզրակացությունը տալուց հետո միայն կհամարենք աշխատանքները լիարժեք կատարված» ,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար երթուղիներում որոշակի քանակությամբ ավտոբուսների հարմարեցման ուղղությամբ: Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերություններին ևս պարտավորեցնել ապահովել համապատասխան սարքավորումների առկայությամբ կահավորված որոշ ավտոբուսներ:

Մայրաքաղաքում ընթացող փոսալցման աշխատանքներին անդրադառնալով հանձնարարվել է մինչև գարնան հիմնական ասֆալտապատման աշխատանքները որպես ժամանակավոր լուծում շարունակել փոսալցումներն այն փողոցներում, որտեղ փոսերը կարող են անհարմարություններ ստեղծել երթևեկության համար:
Զեկուցել է, որ ընթացքի մեջ են և սահմանված ժամկետում կավարտվեն մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031