Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Ինքնասիրահարված Պուտինը կզգա, որ իր ընտրած ճանապարհը սխալ է»

Դեկտեմբեր 09,2013 16:12

«Նայելով՝ թե ինչ է կատարվում օրինակ Ուկրաինայում զարմանում եմ, թե ինչու է մեր ժողովուրդն այսքան հոգնել ու պասիվ: Բայց հուսով եմ, երիտասարդությունը կկարողանա լուծել հարցեր»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինքի» նախագահ Արշակ Սադոյանը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արհամարհական ու վատ ձեւով է վերաբերվում մեր ժողովրդին ու նրա վերջին այցը դրա վառ ապացույցն էր, ինչի առումով պետք է քայլեր ձեռնարկենք: Ինքնասիրահարված Պուտինը կզգա, որ իր ընտրած ճանապարհը սխալ է ու այս պայմաններում մենք պետք է շատ զգույշ լինենք: Ոչ ոք չի մտածում, որ եթե վաճառվում է մի քանի միլիարդ զենք ու դրան հետեւում է երկրի ղեկավարը, ապա ինչքան ատկատ կունենա Պուտինը, երբ մեկ միլիարդի զենք է վաճառել Ալիեւին»,- զգուշացնում է Արշակ Սադոյանը, ըստ որի, այստեղից հարց է ծագում` ինչ ենք ձեւեր թափում, խոսում Եվրամիության մասին:

«Վաճառված զենքերը պետք է օգտագործվեն, եւ եթե հնարավորություն կա «Սմերչների» վաճառքից օգտվել, ապա ինչու չի կարելի օգտվել արկերից, ու այստեղ խնդիր է առաջանում, թե ով է շահագրգռված, որ պատերազմ սկսվի: Կարծում եմ ամենաքիչ շահագրգռվածն այս հարցում Ալիեւն է, ու ստացվում է` մեր ամենամեծ դաշնակիցը նա է, իսկ թշնամին`Պուտինը»,- նշեց Արշակ Սադոյանը՝ ավելացնելով, որ եթե ուզում ենք ստեղծել ատկատներից զուրկ պետություն, չպետք է միանանք այնպիսի պետության, որի հիմքում հենց ատկատներն են:

Արշակ Սադոյանը խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին, ասաց. «Այդ կուտակային ֆոնդի ռեկլամը, որն անդադար ցուցադրում են հեռուստատեսությամբ`ամենազզվելի բանն է, որ տեսնում եմ: Ժողովրդին էշի տեղ դնել, ստեղծել հիմարացման, ապուշացման մեխանիզմ, ասելով, թե դա ձեր օգուտն է` խայտառակություն է: Ինչ որ մարդկանց հարստացնելու համար պետությունը հայտարարում է, թե ես էլ իմ կողմից հինգ տոկոս ավելացնում եմ, բայց ինչո՞ւ…Իսկ ոչ պարտադիր կուտակային ֆոնդին պետությունը ոչինչ չի տալիս»,- զայրացավ Արշակ Սադոյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031