Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պլանշետների արտադրությունը` քարոզչական ակցիա՞

Դեկտեմբեր 09,2013 15:43

«Հայաստանին ձեռնտու չէ լինել ոչ ԵՄ-ի, ոչ էլ ՄՄ-ի կազմում»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Որպես իրավիճակից ելքի ճանապարհ նա մատնանշեց հետևյալը. «Պարզապես պետք է սովորական հարաբերություններ ունենալ Եվրոպայի և Ռուսաստանի հետ: Երկու կողմերն էլ աշխատում են ազդեցության ագենտուրայի հետ: Սակայն ունենք այն, ինչ ունենք: ՀՀ իշխանությունները մանիպուլյացիոն ամենասարսափելի ազդեցության տակ են: Նրանք բացարձակ մաֆիոզ վիճակում են: Քաղաքական առանձին ուժեր ստեղծված իրավիճակում ավելի զգուշավոր են և միանգամից այս կամ այն կողմը չեն նետվում»:

Պարոն Մանուչարյանը կարծում է, որ իրենց ազգային ուժեր հռչակածները վերջին տասնամյակում ամենամեծ վնասն են հասցրել Հայաստանի Հանրապետությանը: Հստակեցնելով՝ նա ասաց. «Այս պահին դրականն այն է, որ իր պես ազգային ուժերը կարող են դրսևորվել»:

Աշոտ Մանուչարյանի կարծիքով, Հայաստանի համար պատերազմը մինչև սեպտեմբերի 3-ն էր: Նա մանրամասնում է. «Արևմուտքը գարնանից սկսած ընդգծված քայլեր ցուցադրեց այդ ուղղությամբ: Ռուսաստանը արջի նման բնում քնած էր, իսկ ամերիկացիները փայտերը ձեռքին փորփրեցին արջի բույնը: Այնքան նրան խփեցին, որ արթնացավ, ու հենց այստեղ էլ Արևմուտքը պարտվեց: Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի, նա ուղղորդվում է դրսից եկած ազդանշաններով, ասում են՝ «սա արա, անում է, մի արա, չի անում»:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի`առաջիկայում Հայաստան կատարելիք հնարավոր այցի կապակցությամբ պարոն Մանուչարյանը նշեց. «Պետք է նշել, որ այդ երկիրը միշտ էլ մանիպուլյատիվ քաղաքականություն է վարել»:

Պարոն Մանուչարյանը հիշում է, որ Եվրոպային Հայաստանը շատ բան էր թելադրում, այնուհետև վերլուծում Եվրոպայի ներկայիս պահվածքը. «Եվրոպան խելագարված, գժված է: Ամերիկացիներն էլ արդեն պրոպագանդիստական հայտարարություններ են անում, թե հայկական պլանշետ է արտադրվելու: Վերջը մենք դրա ինչն ենք արտադրում, այդպես էլ պարզ չդարձավ` միայն պլաստմասսա՞ն, ծրագրից երկու նախադասությո՞ւն ենք թարգմանել: Թե չէ այդպես լինի, մի օր էլ կասենք, որ ԱՄՆ-ի հետ ավիակիր ենք արտադրում, քանի որ զուգարանի թղթերը, ասենք, մենք ենք արտադրում»:

Վերոնշյալ դիտարկման առիթով Aravot.am-ը ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց` ինքն է՞լ է համակարծիք, որ այս երևույթը քարոզչական երանգներ ունի: Նա պատասխանեց. «Ես ընդամենը գիտեմ այն, որ մեկ հատ այդ պլանշետներից նվիրել են Տիգրան Սարգսյանին: Ուրախ կլինեի, որ նման բան հայերն արտադրեին, բայց մեծ վերապահումներ ունեմ: Զուտ տեխնիկական առումով են վերապահումները` ՀՀ-ում արդյունաբերական կարողությունների և բարձր տեխնոլոգիաների մասով: Ես մեր կարողությունների վրա չեմ կասկածում, ուղղակի այսօրվա տնտեսական միջավայրում դժվար է դա ստեղծել: Մյուս կողմից, քանի որ Տիգրան Սարգսյանի անվան հետ է կապված, արդեն կասկածելի է: Հատկապես գազի պատմությունից հետո: Այդ մարդկանց լուրջ հնարավոր չէ վերաբերվել, ամենալավ բանն էլ, որ իրենք են ներկայացնում, արդեն կասկած է ներկայացնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031