Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսաննա Հարությունյան. «Պետք է ԱԳ նախարարության խողովակներով անդամակցության հայտ ներկայացնել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2013 15:30

«Հայկական կինոյի զարգացման միջազգային միտումները» թեմայով քննարկման ժամանակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ  արտադրության ծրագիրը ծնվել է այն անհրաժեշտությունից, որ  տարածաշրջանում հնարավոր չէ զարգացնել, կինո ստեղծել առանց համատեղ արտադրության՝ միջոցները շատ սուղ են:

Տիկին Հարությունյանը հավելեց, որ 2008-ին ԵԽ-ի հետ համատեղ կլոր սեղան են նախաձեռնել՝ տարածաշրջանի եւ իրենց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանում, Հայաստան հրավիրել Eurimage-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղարին, կազմակերպել նրա հանդիպումը մշակույթի նախարարի հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրենը համոզված է, որ Eurimage-ին Հայաստանի անդամակցելու շանսերը մեծ են, ուղղակի հարկ է, որ պետությունը արտգործնախարարության խողովակներով հայտ ներկայացնի եւ պարտավորվի տարեկան անդամավճար վճարել: Ըստ մեր զրուցակցի, մի քանի տարի առաջ խոսքը գնում էր 70-80 հազար եվրոյի մասին, եւ սա այն դեպքում, երբ Թուրքիան մի քանի անգամ շատ է վճարում, բայց 4 մլն-անոց ներդրում ստանում տարբեր նախագծերի միջոցով իր կինոարտադրությունում:

«Ես շատ ուրախ եմ, որ 2008-ի ճգնաժամից հետո, երբ բոլոր ծրագրերը սառեցված էին, Հայաստանի ազգային կինոկենտրոնը դարձավ միջնորդ եւ նորից նախարարության առաջ բարձրացրեց այդ հարցը: Ի դեպ, մենք պետք է նաեւ ունենանք ուժեղ նախագծեր եւ պրոդյուսերներ: Մեր նախագիծը այսքան տարիների ընթացքում փորձել է պրոդյուսերներ եւ ռեժիսորներ աճեցնել, որ եվրոպական ստանդարտներին համապատասխան նախագծեր կարողանան ներկայացնել»,- ասաց տիկին Հարությունյանը:

qnnarkum1 Parallels Film Production անկախ կինոարտադրության  հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն էլ կլոր սեղանի ժամանակ ներկայացրեց համատեղ կինոարտադրության իրենց փորձը: Նա նշեց, որ իրենց համար սկզբունք է փնտրել ու գտնել այնպիսի ընկերություններ, որոնք առանձնապես հզոր չեն: Նաեւ հավելեց. «Մոնստրներին դժվար է հետաքրքրել»:

Կինոռեժիսորը փաստեց, որ փոքր ընկերությունները երբեմն ապահովագրված չեն կոնֆլիկտներից, ինչը իրենց հետ էլ է պատահել: Օրինակ՝ ֆրանսիական գործընկերոջ հետ խնդիրներ են ծագել, որովհետեւ Հովհաննես Գալստյանի ասելով, այն ցանկացել է բովանդակային եւ ստեղծագործական մասով ավելի մեծ մասնակցություն ունենալ նախագծում:

Parallels Film Production-ի հիմնադիրը նաեւ հավելեց. «Չնայած այդ ամենին, ֆրանսիացիների հետ համագործակցությունը միեւնույն ժամանակ էֆեկտ էր եւ տրամպլին՝ միջազգային ֆինանսավորում ստանալու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031