Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է Ստեփան Հակոբյանի դատավճիռը:
Զենք-զինամթերքի ապօրինի պահման մեղադրանքով նա արդարացվել է, իսկ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար դատարանը վճռել է տասնհինգ տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ս. Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել է, պատվիրել է սպանել Սեդրակ Զատիկյանին:
Բացի այդ, Ստեփան Հակոբյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:
Հիշեցնենք, որ Հակոբյանը նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին է: