«ՏաԹեւեր» ճոպանուղին տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերին 13-ին, 14-ին եւ 15-ին ուղեւորներին չի սպասարկելու` տեխնիկական անձնակազմի համար ուսուցողական դասընթացներ իրականացնելու պատճառով: Նման դասընթացները ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղեւորների անվտանգության ապահովման կարեւոր նախապայմաններից են:
Ս.թ. դեկտեմբերի 30-ին` ինչպես եւ յուրաքանչյուր երկուշաբթի, «ՏաԹեւեր»-ում կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Ս.թ. դեկտեմբերի 31-ից 2014թ. հունվարի 5-ը ներառյալ «ՏաԹեւեր» ճոպանուղին չի աշխատի` Ամանորի կապակցությամբ:
Հունվարի 6-ին «ՏաԹեւեր»-ը կաշխատի եւ բոլոր ցանկացողներին կտեղափոխի Տաթեւի վանք, որտեղ կմատուցվի Սբ. Ծննդյան պատարագ:
Այնուհետեւ, ողջ ձմռան ընթացքում, «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ավանդական ձմեռային ժամանակացույցով` միայն շաբաթ եւ կիրակի օրերին:
«ՏաԹեւեր»