Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» պաշտպանները դատարան չեն ներկայացել

Դեկտեմբեր 09,2013 14:34

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սպասվում էին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած բռնությունների, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով ամբաստանյալների պաշտպանների ճառերը: Դատարանին էր դիմել ամբաստանյալ, «Հարսնաքարի» մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը, որը հայտնել էր, թե վատառողջ է եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը: Նախագահող Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դա է եղել պատճառը, որ տեղեկացրել է թե մեղադրանքի կողմին, թե պաշտպաններին, որպեսզի նրանք դատարան չգան: 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 20-ին, ժամը 14.00-ին:
Դատարան էին բերվել այս գործով 6 ամբաստանյալները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031