Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետը` Թուրքիայի «նահանջ» քաղաքականության մասին

Դեկտեմբեր 09,2013 14:21

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի համոզմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի առաջիկա օրերի այցը Հայաստան 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի իմիտացիա ստեղծելու նպատակով է:

Այսօր «Ելակետ» ակումբում ասուլիսի ժամանակ նա նաեւ կարծիք հայտնեց, որ թուրք պաշտոնյայի այցը նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցից հետո Թուրքիայի անհանգստություններն է ներկայացնում. «Փորձում են տարածաշրջանում հիշեցնել Թուրքիայի մասին»:

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանն էլ ասաց, որ Ահմեդ Դավութօղլուի այցից նահանջի տպավորություն է ստացել. «Մինչեւ որոշում կայացնելը` Հայաստան գա՞լ, թե՞ չգալ, մամուլում ոչ պատահաբար լուրեր տարածվեցին պայմանների մասին`  երկու տարածք վերադարձնելու վերաբերյալ: Արձագանք չեղավ, բայց, կարծես թե, վերջին ճիգն էր արվում ինչ-որ նախապայման թելադրելու: Սա ոչ թե հայկական կողմի դիվանագիտական նվաճումն էր, այլ Ռուսաստանի ներկայության, Պուտինի կտրուկ հայտարարության` Անդրկովկասում դիրքերը ուժեղացնելու մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031