Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսայինը խոստացել է դեղը պահպանելու պատշաճ պայմաններով պահեստ հիմնի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2013 13:59

Aravot.am-ը «Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության» տնօրեն Սամվել Զաքարյանից հետաքրքրվեց, թե մաքսայինի պահեստների հարցը լուծվե՞ց: Մեր այն դիտարկմանը, թե դեղ ներկրող ընկերությունները պարբերաբար դժգոհում են, որ մաքսայինի պահեստներից որոշները չունեն դեղը պահելու պատշաճ պայմաններ եւ որ մեծ ծախսերով Հայաստան հասցրած դեղը հնարավոր է մաքսայինի պահեստներում կորցնի արդյունավետությունը եւ փչանա:

Պարոն Զաքարյանի խոսքերով, ներկայումս ընթացքի մեջ է դեղի պահպանման համար պայմաններով պահեստների հիմնումը:

Պարոն Զաքարյանի ներկայացմամբ, Հայաստանում դեղագործությունը միակ ոլորտն է, որ կամովին անցել է եվրաստանդարտներին: Վաղը` «Ազգային գիտաբժշկական կոնֆերանս»-ի ժամանակ ՋԻ ԷՄ ՓԻ-ի` դեղ արտադրության պատշաճ չափանիշներ, կստանա «Լիկվոր» ընկերությունը: Եվրաստանդարտով աշխատելու համար հայտ է ներկայացրել նաեւ «Արփիմեդ»-ը:

Սամվել Զաքարյանի տվյալներով, տեղական դեղ արտադրողների արտադրանքի 50-ից ավելին արտահանվում է, այդ իսկ պատճառով պարտադիր է եվրաստանդարտներով արտադրություն ունենալը: ՋԻ ԷՄ ՓԻ-ի ներդնելը արտադրողից մեծ ծախսեր է պահանջում` պատի ներկից, հատակի նյութերից սկսած՝ պետք է համապատասխանեցնեն եվրաչափանիշներին, աշխատակիցները նույնպես պետք է վերապատրաստվեն:

Ներկայումս հայաստանյան դեղարտադրողները աշխարհին ներկայանում են գեներիկ, այսպես ասած, վերարտադրված դեղերով, դրանք այն դեղամիջոցներն են որոնց պատենդը վերջացել է եւ այլ արտադրողներ եւս կարող են դրանք արտադրել:

Նոր դեղեր հայտնագործելու գործընթացը բավականին երկարատեւ, ժամանակատար եւ թանկարժեք գործընթաց է. մեկ անուն դեղ արտադրելը, միության տնօրենի տվյալներով, մոտ մեկ միլիարդ դոլարի չափով ծախս է պահանջում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031