Կիրակի օրը Արարատի մարզի Այնթապ եւ Ջրահովիտ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Երկու համայնքներում էլ վերընտրվեցին գործող համայնքապետերը, ովքեր մրցակցում էին իրենց նախորդող գյուղապետերի հետ:
Ջրահովիտ համայնքում Համլետ Ղազարյանը վերընտրվեց` հաղթելով նախկին գյուղապետ Վարդան Գեւորգյանին:
Այնթապում նախկին գյուղապետ եւ համայնքը մոտ տասը տարի ղեկավարած Լեւոն Թարվերդյանը մամուլով սպառնացել էր, թե ջղայնանալու է ու 90/10 հարաբերությամբ հաղթի Սարգսյանին: Թարվերդյանը ջղայնացավ, բայց գրեթե նույնքան հարաբերությամբ պարտվեց իր մրցակցին, ստանալով 430 ձայն:
3100 ձայն ստացավ Կարեն Սարգսյանը: Ջրահովիտում երեկոյան ժամը 18.00-ի դրությամբ գործող գյուղապետն իր թիմով արդեն «հաղթանակի» խաշլաման էր եփում եւ պատրաստվում քեֆ-ուրախության, որին սպասում էին հավաքված գյուղացիները:
Այս ընտրությունները Այնթապ համայնքում որոշ առումներով աննախադեպ էին: Այդ մասին եւ ջրահովիտյան ընտրությունների մյուս մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ