Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության ատենապետ Նարեկ Գալստյանը, ուղեկցությամբ ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի, վարչության անդամներ Հարություն Բալաբանյանի, և արտակարգ ու լիազոր դեսպանորդ, ՍԴՀԿ քաղաքական դիվանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանի, հանդիպեց Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Ժան Մակարոնի հետ: Հանդիպման ընթացքում Լիբանանի դեսպանն ու ՍԴՀԿ պատվիրակությունը քննարկեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները, ինչպես նաև ներկա իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ հատկապես Լիբանանում և Սիրիայում: ՍԴՀԿ ատենապետը Լիբանանի դեսպանին ներկայացրեց կուսակցության դիրքորոշումները Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, օլիգոպոլիաների դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Լիբանանի դեսպանին իր երկրի՝ միջազգային ասպարեզում Հայաստանի հետ գործակցության համար: Լիբանանի դեսպանն իր խոսքում անդրադարձավ Լիբանան-Հայաստան գործարար կապերին, խոսեց հնարավոր համաժողովի մասին, որին ի պատասխան ՍԴՀԿ ներկայացուցիչները խոստացան իրենց աջակցությունը: Խոսելով Լիբանանում և Սիրիայում տիրող իրավիճակի մասին, ՍԴՀԿ ատենապետն իր խոսքում նշեց, որ Հնչակյան կուսակցության համար շատ կարևոր է խաղաղությունը այդ երկու եղբայրական երկրներում:
ՍԴՀԿ մամլո դիւան