Կիրակի օրը Այնթապ համայնքում կայացած ընտրությունների ժամանակ, երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում, թիվ 16/01 ընտրատեղամաս է մտել համայնքի ղեկավարի թեկնածու, նախկին գյուղապետ Լեւոն Թարվերդյանի որդին` Ռուբեն Թարվերդյանը եւ ներկայացել որպես լրագրող, ներկայացրել իր`իբր «Կենտրոն» հ/ռ-ի լրագրողի վկայականը, որի վրա եղել է հեռուստաընկերության կնիքը: Հանձնաժողովի անդամներն իմանալով, որ վերջինս լրագրող չէ, զարմացել են, բոլորը հերթով տեսել «վկայականը» եւ, առարկություն չգտնելով, նրան թույլ են տվել ներկա գտնվել ընտրատեղամասում:
ՀՀԿ Մասիսի տարածքայի կառույցի ղեկավար, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, ճանաչելով եւ հասկանալով Թարվերդյան կրտսերի խորամանկությունը՝ զայրացել է եւ նրան դուրս հրավիրել ընտրատեղամասից; Վերջինս տեսնելով, որ կեղծիքը բացահայտվում է, ասել է. «Բա չգիտեք, որ ես լրագրող չեմ, ինչի եք ներս թողել»: Իսկ որոշ ժամանակ անց ներկայացել է վստահված անձի վկայականով:
Այնթապյան ընտրությունների մյուս մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ