Ռուս բլոգեր zyalt-ը իր բլոգում ներկայացրել է լրագրող Վլադիմիր Շուվայեւի ֆոտոշարքը Կիեւի Մայդանից:
Անդրադառնալով դեկտեմբերի 8-ի իրադարձություններին՝ բլոգերը գրում է, թե ցուցարարները գնալով ավելանում են, ողջ Կիեւը բարիկադներում է: Յանուկովիչը որեւէ կերպ չի արձագանքում ընդդիմության գործողություններին: Ոստիկանությունն աշխատում է չմիջամտել: Ցուցարարները փորձում են ոստիկաններին եւ զինվորականներին ծաղիկներ նվիրել, նրանց բորշչ ու կոնֆետ հյուրասիրել, կոչ են անում պաշտպանել, այլ ոչ թե ծեծել կանանց եւ երեխաներին: Շատերն ասում են, թե երեկ հավաքվածներն ավելին էին, քան 2004-ին՝ Նարնջագույն հեղափոխության ժամանակ:
Ի դեպ,. երեկ Լենինի հուշարձանը դեռ մի քանի ժամ շարունակ են ջարդել՝ այն բաժանելով հուշանվերների համար:
Կասկած կա, որ իշխանությունները կարող են մտցնել արտակարգ դրություն: