Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ թե պահանջելու ենք, այլ հասնելու ենք իշխանափոխության» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2013 13:19

«Հասնելու ենք նրան, որ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը չեն լինելու իշխանություն: Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ թե պահանջելու ենք, այլ հասնելու ենք իշխանափոխության, եւ հասնելու ենք նրան, որ Հայաստանում լինեն ազատ եւ արդար թափանցիկ ընտրություններ եւ ստանալու ենք ՀՀ քաղաքացիների վստահության քվեն: Եվ ես կարող եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագրի» կարեւորագույն խնդիրն այն , է, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը չեն լինելու իշխանության եւ նրանք չեն ունենալու այն ինչ հիմա ունեն»,- այսօր «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամների հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով հարցին, պատրաստվո՞ւմ են նախաձեռնության անդամները պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նիկոլ Փաշինյանի պատասխանն ուղեկցվեց ծափահարություններով:

«Քաղաքացիներին չպետք է տանել պարտության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ իրենք չեն ընկրկելու որեւէ դժվարության առջեւ ու հանրության առջեւ իրենք չեն ստանձնելու պարտավորություններ, որոնք կտանեն պարտության:

Պատասխանելով այն հարցին`նախաձեռնությունը մասնակցելո՞ւ է գալիք նախագահական ընտրություններին, արդյոք Նիկոլ Փաշինյա՞նն է լինելու նախաձեռնության նախագահի թեկնածուն կամ պահանջելո՞ւ են արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է մասնակցի ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններին: Սակայն թե ով կլինի՝ դա պետք է որոշեն «Քաղաքացիական պայմանագրի» անդամները: Հայաստանում նախագահական ինստիտուտը կայացած չէ, եւ նախագահի թեկնածուները որոշվում են բավականին նեղ շրջանում եւ կարծում եմ, որ այս հարցում նոր մոդելներ պետք է առաջ քաշել: «Քաղաքացիական պայմանագրի» նախագահի թեկնածուի անձը որոշված չէ»:

Ինչ վերաբերվում է հնարավոր համագործակցությունն այլ քաղաքական ուժերի հետ, ապա ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է հստակ իմանալ, թե համագործակցություն ասելով իրենք ինչ նկատի ունեն, եւ եթե ընդհանուր պատկերացումները համընկնեն, ապա համագործակցությունը չի բացառվում: Միայն թե, այդ ամբողջ գործընթացները պետք է լինեն թափանցիկ եւ հասարակության համար տեսանելի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031