«Եվրոպան նոր քաղցրավենիքներով է մեզ մոտ գալու»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա Մաքսային միությանը՝ Հայաստանի անդամակցությունը «համարյա փաստ» համարեց:
Պարոն Մանուչարյանը շեշտեց. «Կարևորագույն պահն այն է, որ մրցակցության սրված վիճակ է ստեղծվել և Հայաստանի համար պայքարն ուժեղացել է: Համապատասխանաբար, իրենց գործողություններն ուժեղացրել են և Արևմուտքը, և Ռուսաստանը: Հայաստանը թատերաբեմում չկար, սակայն ուժերի հարաբերակցության պայմաններում Հայաստանը կարող է ասպարեզ դուրս գալ: Ստեղծված իրավիճակում գործոն է դառնում նաև Իրանը, որը գազի ցածր սակագնի առաջարկ է անում ուղիղ Հայաստանին»:
Հարցին հնարավո՞ր է արդյոք այս համատեքստում ինչ-ինչ վերադասավորումներ լինեն ՀՀ կուսակցություններում, ասենք հաղթի ՀՅԴ իրանական թևը: Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք ճշմարիտ քաղաքական ուժերից»:
Խոսելով ներկայիս՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին, պարոն Մանուչարյանն ասաց. «Եվրոպան այժմ գժված, գազազած է» ու հիմա Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Եվրոպայի համար ավելի համեղ պատառ է դարձել:
Կարդացեք նաև
Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է առավելագույն անկախ դիրքորոշում ընտրի, քանի որ անտրամաբանական է հույսը դնել այս կամ այն գերտերության կամ կառույցի վրա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ