ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ավտոճանապարհների զգալի մասում առկա է մերկասառույց, կատարված աշխատանքներից հետո Սելիմի լեռնանցքը բաց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ ճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Կարդացեք նաև