Սայաթ Նովա 10 հասցեի բնակիչները դիմել են դատարան` պահանջելով կասեցնել բակում կատարվող շինարարությունը: Այսօր «Հենարան» ակումբում բնակիչների իրավունքների պաշտպան Ալբերտ Կամդալյանն ասաց, որ Սայաթ-Նովա 10 հասցեի շրջակայքում «կատլավան» փորելուց հետո, առաջացել են սողանքներ:
Ըստ իրավապաշտպանի՝ Արտակարգ Իրավիճակների նախարարությունից հաստատել են, որ, այո, տեղանքում առկա են սողանքներ, սակայն դա դեռ ոչ մի վտանգ չի սպառնում ոչ բնակիչներին, ոչ շենքերին:
Մանրամասները` շուտով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ