Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեղերը կթանկանա՞ն ՋԻ ԷՄ ՓԻ ստանդարտներին անցնելուց հետո

Դեկտեմբեր 09,2013 12:08

Վաղը «Ազգային գիտաբժշկական կոնֆերանս»-ի ժամանակ հայկական դեղ արտադրող ընկերություններից մեկը՝ «Լիկվորը» կստանա եվրոպական ստանդարտներին համապատասխան դեղ արտադրելու հավաստագիր, միջազգային լեզվով ասած՝ ՋԻ ԷՄ ՓԻ:

Այս ընկերությունն առաջինն է, որ մեր երկրում կաշխատի եվրոպական ստանդարտներով, հերթի մեջ են տեղական դեղ արտադրող եւս ութ ընկերություններ: Այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում «Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության» տնօրեն Սամվել Զաքարյանից, որի ներկայացմամբ այդ եվրոստանդարտներին անցնող դեղարտադրող ընկերությունները լուրջ ներդրումներ են անում, լրագրողները հետաքրքրվեցին, թե ՋԻ ԷՄ ՓԻ չափանիշներին անցնելուց հետո դեղերը կթանկանա՞ն:

«Ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջվում այդ ստանդարտներին անցնելը, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ չազդի կամ քիչ չափով դեղերը թանկանան»:

Նյութի մանրամասները՝ շուտով

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031