Այն բանից հետո, երբ քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի փողոցները ներկվեցին կարմիր գծանշումներով`վարորդներին ահազանգելով, որ տվյալ տարածքում ավտոմեքենան կայանելու համար անհրաժեշտ է վճարել, քաղաքապետարանում էլ, պարզվում է նկատեցին, որ քաղաքում անվճար կայանման տեղ գրեթե չի մնացել: Եվ ահա, քաղաքային իշխանությունը հիմա էլ որոշել է լրացումներ անել 1 տարի առաջ կայացրած այս որոշմանը:
Ըստ «Փաստինֆո»– ի, վաղը՝ դեկտեմբերի 10-ին, նախանշված ավագանու նիստի օրակարգում է նաև ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշումը: Մայրաքաղաքի ղեկավարներն, ամենայն հավանականությամբ, այս ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացել մի շարք գործարարներից ու նաև պետական մարմիններից, որ վճարովի ավտոկայանատեղիներից դուրս ավտոմեքենան կայանելու արգելքի պատճառով իրենց աշխատակիցներն ու հաճախորդները չեն կարողանում ավտոմեքենան կայանելու տեղ գտնել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում