NEWS.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզում քրեական հեղինակություն համարվող 22-ամյա Մխիթար Գազազյանը, ով հայտնի է «Բուսի տղա Մխո» մականունով, դեկտեմբերի 7-ին, կրակել է կրկին քրեական հեղինակություն համարվող 34-ամյա Արայիկ Հովհաննիսյանի վրա: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել ազդրի շրջանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Արմավիրի ոստիկանության բաժնի պետ Ա. Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը:
Նշենք, որ Դեկտեմբերի 7-ին 17:30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ 34-ամա Արայիկ Հովհաննիսյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում: Այն կատարել է Վաղարշապատի Պիոներների 39 տան բնակիչ «Բուսի տղա Մխո» մականունով հայտնի 22-ամյա Մխիթար Աշոտի Գազազյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում