Դեկտեմբերի 9-ի գիշերը , 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, ձյան տեսքով:
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 11-ի ցերեկը , 12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:
Կարդացեք նաև
Քամին հյուսիս-արևմտյան 5-10 մ/վրկ, 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10, 12-13-ի գիշերը կբարձրանա 7-8 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 9-ին, 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը և 13-ի գիշերը հնարավոր են, իսկ 12-ին սպասվում են տեղումներ: