Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում Opel G մակնիշի L 5251 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճամփեզրի կայանված Range Rover մակնիշի 55 OS 005 համարանիշի ավտոմեքենային, և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, այնուհետև բախվել Pilsner Urquell սրճարանի պատին:
Ըստ shamshyan.com– ի, Opel G մակնիշի ավտոմեքենան պատկանում է Fort Boyard տաքսի ծառայությանը և նշված սերվիսի անունից վթարի վայր ժամանած ինչ որ անձինք հայտարարում էին, որ տաքսին համալսարանի մոտ կայանված է եղել և ինքնիրեն հայտնվել է նշված վայրում առանց վարորդի միջամտության:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում