Լրահոս
Օրվա լրահոսը

«Salvador Fest»-ի հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց ծրագրերը

Դեկտեմբեր 09,2013 10:32

DSC_1066

Դեկտեմբերի 8-ին ամփոփվեցին «Salvador Fest 2013» մտքի փառատոնի արդյունքները։ «Salvador Fest»-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնությամբ։ Այն համախմբում է մարքեթինգի ոլորտում նորարարական և ստեղծարար գաղափարներ ունեցող երիտասարդներին, նրանց սեփական մտքերն արտահայտելու և իրականություն դարձնելու հնարավորություն է տալիս։ Մտքի փառատոնի ժյուրիի կազմում էին մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Վերջինս ծրագրի մասնակիցների համար անցկացրեց նաև վարպետության դասընթաց՝ «Ծրագրի կառավարում» թեմայով՝ ներկայացնելով ծրագիրը կյանքի կոչելու առանձին փուլերը և նպատակին հասնելու արդյունավետ ճանապարհները։

Այս տարի մտքի փառատոնի մասնակիցներն իրենց նախագծերն առաջարկեցին մարքեթինգի այլընտրանքային ուսուցման ոլորտում: Դրանցից 10-ն անցան եզրափակիչ փուլ։ Ժյուրիի անդամների ձայները բաշխվեցին հավասար, և «Salvador Fest 2013» մտքի փառատոնում հաղթող ճանաչվեցին Ելենա Դավթյանն ու Նարեկ Ղազարյանը՝ ստանալով դրամական պարգևներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ողջունեց միջոցառման ընտրված ձևաչափը։ Նա կարևորեց երիտասարդների մասնագիտական համախմբումը. «Նման հավաքների, քննարկումների ու մասնագիտական վեճերի ընթացքում են գեներացվում լավագույն մտքերը։ Միտքն ամենաթանկ բաներից մեկն է աշխարհում։ Հետաքրքիր գաղափարները պահանջված են ամենուր, և ուրախալի է, որ մենք ստեղծարար գաղափարներով զինված երիտասարդների պակաս չունենք»։

Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանն էլ շեշտեց, որ նման փառատոները երիտասարդ մարքեթոլոգներին հնարավորություն են տալիս տեսանելի լինել պոտենցիալ գործատուների առջև, ինչպես նաև իրականացնել սեփական ծրագրերը։ Բացի բուն մրցույթից, մասնակից երիտասարդները լրացրին IQ-marketing թեստը, որի հաղթողները նույնպես ստացան նվերներ։

«Salvador Fest 2013»-ի հաղթողներից Ելենա Դավթյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում։ Իր ծրագրում Ելենան առաջարկել էր գործատուի մոտ ուսանողական մասնագիտացած փոքր խմբերի գործնական աշխատանք, ինչի շնորհիվ ուսանողները կկուտակեն հմտություններ, իրենց ուժերը կներդնեն տվյալ կազմակերպության զարգացման գործում, ինչպես նաև աչքի կընկնեն գործատուի առջև։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031